ՄամուլՏեսանյութ

Մեր երեխեքը քանի ամիս է՝ չկան, դուք մտածում եք նոր տարվա մասի՞ն. անհետ կորածի հարազատը՝ իշխանություններին (Տեսանյութ)

Մեր երեխեքը քանի ամիս է՝ չկան, դուք մտածում եք նոր տարվա մասի՞ն. անհետ կորածի հարազատը՝ իշխանություններին (Տեսանյութ)

Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաեւ մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան։  Այս մասին իր տեսաուղերձում ասում է Արսեն Ղուկասյանը, ով Արցախում որոնում է եղբոր որդուն:

«Մեզ սկզբից ասացին, որ Կարմիր խաչն է որոշել մինչեւ հունվարի 8-ը չաշխատել։ Որոշվեց, որ եթե չաշխատեն, կփորձենք առանց Կարմիր խաչի էլ աշխատանքներ կատարել։ Չնայած դա կարող է խոչընդոտներ հարուցել։ Այսօր եւս խոչընդոտներ են եղել երեկվա խոստացված 5 ուղղության փոխարեն այսօր 1 ուղղությամբ են աշխատել։

Նրա խոսքով առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը անմիջապես պատասխանում էր, հիմա չի էլ բարեհաճում պատասխանել։

զինվոր

«Մոռացե՞լ ես, որ ժողովրդի ձեռքից ՊՆ-ի դիմաց այն արտահայտությանդ համար մազապուրծ եղար, որ ասացիր՝ վարչապետն ինձ ուղարկել է, որ տեղեկանամ՝ ինչի մասին է խոսքը, գնամ, զեկուցեմ։

Ես քեզ ասեցի՝ հասկանո՞ւմ ես՝ ինչ ես խոսում, այսինքն քանի ամիս անցել է, վարչապետը տեղյակ չի, քեզ ուղարկել է, որ ինֆորմացվեց, գնաս նրան զեկուցես՝ ինչումն է մեր պահա՞նջը։ Պետք է այնտեղ մի փոքր կայծ լիներ, որ ծնողները քեզ այնտեղ ծվատեին, դա՞ էր ուզածդ։ Կամ ո՞վ է ուզում քո ուղերձը լսել, պարոն վարչապետ։

Ի՞նչ ուղերձ պետք է անես այս ժողովրդին այսօր, ասես՝ երեխեքը այնտեղ կոտորվում են, ես այստեղ նոր տարի եմ անո՞ւմ։ ․․․ թուրքերից մարդ կա՝ ձեզնից ավելի շատ է մտածում մեր երեխեքի մասին»,-ասել է նա։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել