«Մեր երեխաները շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում»․ Սիրուշոն՝ արտագաղթելու լուրերին մասին
«Ժամանակ» թերթը գրել է. «Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը»:
Սիրուշոն Ինստագրամի իր էջում երկար չսպասելնելով հետևորդներին՝ արձագանքել է տարածված տեղեկությանը և գրել. «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»։