Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են․ եթե ես լինեի վարչապետ, վաղուց առաջարկել էի պագոնները պոկել
Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են․ եթե ես լինեի վարչապետ, վաղուց առաջարկել էի պագոնները պոկել
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Ռուսաստանի հետ քննարկում են Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը, նաև Սյունիքի մարզի որոշ հատվածներում ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը մասնակցում են ռուս սահմանապահները: Ինչպիսին է ձեր կարծիքը դրա անհրաժեշտության ու նպատակահարմարության վերաբերյալ:
Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն զինվորականները, ինձ համար անհայտ է մեր բանակի վիճակը պատերազմից դուրս գալուց հետո, որքան են մեր կորուստները:
Ամեն դեպքում Սյունիքում լրջագույն վտանգնե՞ր կան:
Դե Ադրբեջանն այնտեղ շատ մոտ է: Նախկինում Հորադիզով ունեինք պաշտպանական բնագծեր, որոնք ապահովում էին Սյունիքի անվտանգությունը, հիմա ադրբեջանցիները հայտնվել են այնտեղ, որտեղ երբեք չպետք է լինեին:
Ռուսաստանն էլ մեր բանակի թուլացման առիթն օգտագործում է, թուլացրին, որ ենթարկեցնեն ու իրենք ներկա լինեն: Սա բազմաֆունկցիոնալ պատերազմ էր: Ռուսները տեղավորվեցին Ստեփանակերտում, Լաչինի միջանցքն իրենք են պահում: Օգտվելով, որ մենք թուլացել ենք, ռուսներն օգտվում են: Իրենք իրենց հարցն են լուծում: Մենք էլ ստիպված ենք համակերպվել, մինչև մեր բանակը վերակազմակերպվի:
Բանակը շատ շտապ պետք է վերակազմակերպվի, վերազինվի: Գեներալների որակն էլ տեսնում եք՝ թափթփուկներ, ստախոսներ, ստահակներ, հարցազրույց տվողներ, բամբասանքներ տարածողներ: Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են, եթե ես լինեի վարչապետ վաղուց առաջարկել էի, պագոնները պոկել էի, ոչ թե կթողնեի հարցազրույց տային: Այդ վայ-գեներալներից գումարտակ կստեղծեի և Հորադիզ կուղարկեի, որպես տուգանային գումարտակ:
ԳՇ նախկին պետն ասում է՝ ես Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեցի, ԳՇ պետը չի հայտարարում, նա զեկուցագիր է գրում կամ չի գրում: Հայտարարություն քաղաքական գործիչը կարող է անել, իսկ եթե ԳՇ պետը հայտարարությամբ ինչ-որ բան է ասում, նշանակում է, որ թաթախված են պարտության մեջ: Մի խոսքով, բանակի ներսից կարելի է գնահատել Սյունիքում ռուսական ուժերի տեղակայման անհրաժեշտությունը: Եթե վարչապետն այդպես է ներկայացնում, երևի պետք է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում