Մերձմոսկովյան Կոլոմենսկի շրջանում կործանվել է «Սուպերջեթ 100» ինքնաթիռը։
Ինքնաթիռում եղել է անձնակազմի 3 անդամ, որոնք բոլորը զոհվել են։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, նախքան կործանվելը ինքնաթիռը երկնքում է գտնվել մեկ ժամից ավելի։ Պլանային վերանորոգումից հետո այն փորձնական թռիչք է կատարել։