Մերձավանում կրակոցներից մահացել է Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին
Գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել:
Հարձակումը տեղի է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ:
ՆԳՆ-ից Bavnews.am-ին հայտնեցին, որ մեկ հոգի մահացել է, իսկ մյուս վիրավորին էլ տեղափոխել են հիվանդանոց։
Մեր տեղեկություններով մահացածը՝ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է Գրիգոր Օհանյանը, իսկ վիրավորը՝ ընկերը: