Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն է խնդրում պատմության ուսուցչուհուց
Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն է խնդրում պատմության ուսուցչուհուց
Օրեր առաջ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։ Երեխաները ուսուցչուհուն վիրավորում էին, մեղադրում, բղավում վերջինիս վրա։
Չնայած ուսուցչուհի Ռոզա Դավթյանն Oragir.News-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը ներել է իրեն զրպարտող աշակերտներին, այնուամենայնիվ՝ երեխաներից մեկի մասնակցությամբ տեսանյութ է տարածվել համացանցում, որտեղ տղա աշակերտը ներողություն է խնդրում ուսուցչուհուց։
Տեսանյութը ստորև