Մերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, կոտրել այն, որն էլ ընկել է հետիոտնի վրա
Shamshyan.com-ը գրում է․ «Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Միկոյան 4 հասցեում, բախվել է ճանապարհի տեղադրված հետիոտնի համար նախատեսված ցուցանակին և կոտրել այն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը ընկել է այդ պահին հետիոտնի անցման վայրով անցնող կին հետիոտնի վրա։
Վարորդը փախուստի չի դիմել զանգել է շտապօգնություն և օգնել էր քաղաքացիների հետ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Ղազար Ղազարյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։



