Մամուլ

Մերկասառույցի պատճառով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ

Մերկասառույցի պատճառով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Դեկտեմբերի 24-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 77 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Արմեն Ռաֆյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Առաքելյանի վարած BMW մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Ռադիկ Ասատրյանի վարած Opel մակնիշի վատ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո ՎԱԶ 2107-ը վրաերթի է ենթարկել BMW-ի վարորդին, ինչի հետևանքով BMW-ի վարորդն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Տաթևիկ Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

merkasaruyc avtovtar

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթար-վրաերթի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, իսկ տեղի ճանշինը եթե ժամանակին աշխատանքներ կատարեր՝ ճանապարհը ձյան շերտից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ, ապա վթար-վրաերթը տեղի չէր ունենա:

Կիսվել