«Մերժվածների նոր ակումբն իր ֆինանսական աղբյուրների մասին չի խոսում». Գայանե Աբրահամյան
«Մերժվածների նոր ակումբն իր ֆինանսական աղբյուրների մասին չի խոսում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Մերժվածների նոր ակումբը, որն իրեն վերագրել է թումանյանական Վերնատուն անունը (չեն խորշում անգամ աղտոտել պատմական արժեքը) խոսում էր Հայաստանում տիրող դիկտատուրայից, 37 թիվ և այլն, բայց այսօր վերցրել էր երկրի ամենամեծ դահլիճը, ապահովված էր լայն լուսաբանմամբ, այդ թվում նաև Հանրային հեռուստատեսությամբ, իսկ իրենց ֆինանսական աղբյուրների մասին էլ չեն խոսում․․․»:
Հիշեցնենք, որ «Վերնատուն» ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը այսօրվա նիստի ժամանակ իր տեսակետն էր հնչեցրել՝ ասելով․
«Ես այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել: Ի՞նչ համերաշխության մասին է խոսքը: Աղբանոց է նետվում կարևոր ամեն ինչ, ինչին հասել ենք ամբողջ ժողովրդով: Երբ ժողովուրդը պահանջում էր վերադարձնել պետությունն ու ազնվությունը, նա իր գաղափարներն էր առաջ մղում»: