Մետրոպոլիտենի ոստիկանության պետ «Ժուչոկ» մականվամբ փոխգնդապետը վերջերս դարձել է ծաղրի առարկա
Մետրոպոլիտենի ոստիկանության պետ «Ժուչոկ» մականվամբ փոխգնդապետը վերջերս դարձել է ծաղրի առարկա
Shamshyan.com-ը գրում է․ Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ակտիվ պայքար են տանում բազմաթիվ հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև կանխման և նախականխման ուղղությամբ։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմի հետ հերթական օպերատիվ խորհրդակցության ժամանակ խիստ պահանջ են դրել, որ ոստիկանությունը պետք է էլ ավելի ուժեղացնի աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան ոստիկանության բաժիններ, որոնց ղեկավար կազմը մինչ այդ էլ ակտիվ պայքար է տարել և շարունակում է տանել ՆԳ նախարարի և ոստիկանության պետի տված հանձնարարակաների ուղղությամբ, սակայն կան բաժիններ, որոնց ղեկավար կազմը կարծես թե լուրջ չի ընդունել ՆԳ նախարարի և ոստիկանապետի հանձնարարականները։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մետրոպոլիտենի բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը, ով հայտնի է «Ժուչոկ» մականվամբ, այնքան էլ չի փայլում նման հանցագործություների կանխման ու նախականխման մեջ, իսկ դրա պատճառը այն է, որ փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, իբրև թե՝ հայտնաբերում է զենք- զինամթերք, դանակներ, մինչդեռ մետրոպոլիտենում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, այդ թվում՝ գրպանահատություններ, իսկ քաղաքացիները չեն վստահում «Ժուչուկի» բաժնին ու չեն էլ դիմում, քանի որ վստահ են, որ անկապ տանելու են, բերեն ու ոչ մի դրական արդյունք, իսկ մետրոպոլիտենի բաժնի պետը վերջերս նաև դարձել է ծաղրի առարկա, երբ իբրև թե մետրոյով անցնող կասկածյալների մոտ հայտնաբերել է դանակներ, մինչդեռ նրան հուշել են, որ այդ դանակներից Երևանում գործող ցանկացած տնտեսական խանութում ազատ վաճառվում է, այնպես որ մոտրոպոլիտենի պետը արհեստական շոուներ անելու փոխարեն լավ կլինի իրականում պայքար տանի հանցագործությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ։
Իսկ եթե մետրոպոլիտենի ոստիկանութան կողմից եղել են նախկինում բացահայտումների մասին արված հայտարարություններ, դրանք ոչ թե նրանք են բացահատել, այլ քրեական ու համայնքային ոստիկանները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։