Մամուլ

Մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ․ գնացքը չի կանգնել

Մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ․ գնացքը չի կանգնել

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանից մարդիկ չեն կարողանում  հասնել քաղաքի այլ կայարաններ, այս մասին 168.am-ին տեղեկացրել է խմբագրություն զանգահարած մի քաղաքացի։

Նա նշել է, որ գնացքը դատարկ վագոններով անցել է և կանգ չի առել կանգառում մարդկանց տեղափոխելու համար:

Քաղաքացին պնդել է, որ 5-6 րոպե անց, երբ պետք է մոտենար հաջորդ գնացքը, հակառակ ուղղությամբ ընթացել է րոպեներ առաջ անցած դատարկ գնացքը և կրկին կանգ չի առել:

մետրո

Մարդիկ մոտ 20 րոպե սպասելուց հետո սկսել են բողոքել, երբ վերջապես նրանց սպասարկել է հաջորդիվ ուշացումով մոտեցած  գնացքը:

Կայքի հետ զրույցում քաղաքացին նշել է, որ դա դիտավորություն էր, և իր կարծիքով՝ դա իշխանության կողմից մարդկանց տեղաշարժը դեպի Ֆրանսիայի հրապարակ խոչընդոտելու նպատակ ունի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել