Մետրոյում մեծ կուտակումներ են նույնիսկ ոչ պիկ ժամերին
Տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման հետ կապված՝ մետրոյում սկսեցին մեծ կուտակումներ լինել։ Պիկ ժամերին մետրոն այնքան բազմամարդ է լինում, որ ուղևորները ստիպված սպասում են հաջորդ գնացքին։
Oragir.News-ն այսօր մետրոյում ժամին ֆիքսել է, որ ուղևորների կուտակումներ են նաև ոչ պիկ ժամին։
Գրեթե 6 րոպե սպասելուց հետո, երբ մոտեցել է գնացքն, ուղևորների մի մասը նույնիսկ չի կարողացել դռներից ներս մտնել, որից հետո վագոններից դուրս մնացած ուղևորներին մետրոյի աշխատակիցն ասել է․
«Հետ կանգնե՛ք, սպասե՛ք, հաջորդին»։
Մանրամասները՝ տեսանյութում։