Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»
Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։ Փարիզի Շաթլե թատրոնում անցկացված գալա-երեկույթի ժամանակ հայտարարվել է 2019 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակակրի անունը։ Նա «Բարսելոնա»-ի կապիտան Լիոնել Մեսսին է։
32-ամյա արգենտինացին ռեկորդային՝ 6-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին՝ առաջ անցնելով Ռոնալդուից, ով «Ոսկե գնդակ»-ի է արժանացել 5 անգամ:
Հիշեցնենք՝ Մեսսին «Ոսկե գնդակ» է նվաճել 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։
Թոփ 10-ում ընդգրկվեցին հետևյալ ֆուտբոլիստները՝
3. Քրիշտիանու Ռոնալդու (Յուվենտուս)
4. Սադիո Մանե (Լիվերպուլ)
5. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)
6. Կիլիան Մբապպե (Պարի-Սեն Ժերմեն)
7. Ալիսոն Բեքեր (Լիվերպուլ)
8. Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա)
9. Բեռնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի)
10. Ռիյադ Մարեզ (Մանչեսթեր Սիթի)