Մեռածները խոսել չեն կարող, իսկ վկաները լռում են
Մեռածները խոսել չեն կարող, իսկ վկաները լռում են
Hraparak.am-ը գրում է․ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հայտնվել» էին միևնույն վերելակում, որտեղ ներկա է եղել նաև Գրիգորի Հայրապետովը։
Այս հանդիպումը հետագայում մամուլում ստացավ «վերելակային դիվանագիտություն» անվանումը։ Նույն վերելակից դուրս եկող առաջնորդների զրույցը հայտնվեց «Ռոսիա» հեռուստաընկերության օբյեկտիվում։
Հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն ինչ-որ բան են քննարկում։
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն 2019 թվականի հոկտեմբերի 15-ին իր խոսքում հիշեցրեց Փաշինյանի և Ալիևի վերելակային հանդիպումը․«Մենք մոտավորապես գիտեինք, թե ինչի մասին են եղել բանակցությունները:
Մենք էլ ունենք աղբյուրները, թե վարչապետն ում հետ է հանդիպել, մենք տեղյակ ենք վերելակային դիվանագիտության մասին, ինչի մասին են խոսել»։
Բալասանյանի հայտարարությունից ժամեր անց պաշտոնանկ արվեց Գրիգորի Հայրապետովը՝ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը: Դա 2019 թվականի հոկտեմբերի 15-ն էր։
2020 թվականի հունվարի մեկի հանկարծամահ է լինում Գրիգորի Հայրապետովը։
Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարում է․ «Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում երրորդ մարդը իմ ու Ադրբեջանի նախագահի հետ Գրիգորի Հայրապետովն էր։
Դա այդպես էր, քանի որ 4-րդ մարդու համար այդ վերելակում տեղ չկար։ Ընդդիմադիրները փորձում էին ներկայացնել, որ վերելակում ինչ-որ դավադիր խոսակցություն է տեղի ունեցել, իսկ այդ ժամանակ ես արդեն ազատել էի Գրիգորի Հայրապետովին աշխատանքից»։
Ընդամենը փաստերը համադրել է պետք։ Պատահական հանդիպում, աշխատանքից պատահական ազատում, պատահական մահ։ Հիմա Փաշինյանն ամեն ինչ կարող է ասել։ Կարող է ասել, որ Հայրապետովից հարցնեիք, Հայրապետովը ձեզ կասեր, չէ՞ որ աշխատանքից ազատված էր։
Լավ իմանալով, որ իր օրոք բոլոր վկաները լռեցվել ու լռեցվում են։ Իսկ այսօր հանգիստ է, որովհետև մեռածները վկայություն տալ չեն կարող, իսկ կենդանի վկաները լռում են ՝ ինչու՞։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում