Աշխարհ

Մենք փակել ենք թշնամանքի էջը և պատրաստ ենք երկարաժամկետ խաղաղության․ Ալիև

Մենք փակել ենք թշնամանքի էջը և պատրաստ ենք երկարաժամկետ խաղաղության․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո իրավիճակի ճիշտ գնահատումից» կախված կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն «այսօր իսկապես ցույց է տալիս թշնամանքի, ատելության ու առճակատման էջը փակելու եւ տարածաշրջանի համար ապագա կերտելու իր պատրաստակամությունը»: «Իրականում մենք դա արդեն սկսել ենք:

Փաշինյան Ալիև

Մենք սկսել ենք վերականգնողական աշխատանքները, նախագծերի իրականացումը, որոնք օգտակար կլինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ արդյունքում կծառայեն կայունությանն ու կանխատեսելիությանը:

Հետեւաբար, կարծում եմ, որ պետք է բոլորս՝ կառավարությունները եւ միջազգային կազմակերպությունները, գնահատեն նոր իրողությունները եւ ծրագրեն իրենց քայլերը՝ ուղղված խաղաղության պայմաններում համագործակցության եւ համակեցության դրական հնարավորություններին»:

Կիսվել