«Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները»․ Հունաստանի առաջին փոխարտգործնախարար
«Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները»․ Հունաստանի առաջին փոխարտգործնախարար
ԵԽԽՎ պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններին: ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ընդգծել է`
«Կարծում եք, որ 3 միլիոնանոց հայերն Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 9 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դե՞մ: Կա՞ ինչ-որ մեկը, որ հավատում է դրան։ Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղաստանության զոհ դառնալու վտանգի առաջ, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, լրագրողները, միջազգային լրագրողները, ռուս, ֆրանսիացի լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք պետք է այս հարցին լուրջ վերաբերվենք: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորների հետ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Իսկ Հունաստանի առաջին փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է․
«Հակամարտությունը միանգամայն նոր մակարդակ է տեղափոխվել։ Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները։ Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի հրադադարի հաստատումը։ Երկրորդ խնդիրը կողմերի վերադարձն է ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանի շուրջ»։