Մամուլ

Մենք մեր գործը անում ենք ոչ թե լավ, այլ գեազանց, դրա մասին խոսում է այն վարկանիշը, սերը, որը մենք վայելում ենք․ Ջավահիր Եղիկյան

«Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր հեռուստաոլորտում ես չգիտեմ որևէ մի հաղորդում, որ լինի նույնքան աշխատատար, լայնամասշտաբ, ծավալուն և դժվար իրականացվող որքան ԵՍ ԿԱՄ հաղորդումն է …

և երբ իմ մոտ հեռուստատեսության որևէ աշխատող կարող է խոսել իր բարդ աշխատանքից, անկեղծ ասած, ծիծաղս գալիս է …

Որովհետև սա այն աշխատանքն է, որը չունի շաբաթ, կիրակի, գիշեր, ցերեկ…

Ամեն եթերից հետո այնքան օրհնանքներ և շնորհակալություններ, որ ուղղվում է ինձ, խմբիս և մեր հովանավորին դա նկարագրելու չի …

Ուղղակի կասեմ դա ապրեցնող ու երջանկացնող է անսահման …

…և վերջերս զրուցեցի իմ ոլորտից մեկի հետ , ով ԵՍ ԿԱՄ-ի գործունեությունը դիտարկում է, որպես «կեղտոտ սպիտակեղեն», որ չի կարելի ցուցադրել…

Ջավահիր Եղիկյան

Եթե ես ցուցադրեի այն ամենը ինչ մենք տեսնում ենք, բայց չենք նկարահանում, ինչպես այլ սոցիալական խնդիրներ հետապնդող հաղորդումներում, գուցե …

բայց ես «ԵՍ ԿԱՄ»-ում այնքան նուրբ, այնքան աննկատ և գրագետ եմ ներկայացնում և երեխայի խնդրանքը ` չդարձնելով մուրալ…և արված աջակցությունը, այնպես եմ մատուցում, որ յուրաքանչյուր օգնություն դառնում է վարակիչ … ՈՒ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐԿՆԵՐԻՑ…

ու էսպես երկար կարող եմ ներկայացնել …

Մենք մեր գործը անում ենք ոչ թե լավ, այլ գեազանց, դրա մասին խոսում է այն վարկանիշը, սերը, որը մենք վայելում ենք …

այնպես որ եթե կարող եք արեք ավելի լավ հաղորդում, իսկ եթե ոչ … ուրեմն սովորեք, թե ռեժիսուրա, թե սցենար, թե գրագետ մոնտաժ …

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՄԵԶ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ»։

Կիսվել