«Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան
«Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան
«Ըստ Lurer.com-ի ՀՀ ՊՆ-ն 9 զոհված զինծառայողի հուղարկավորության համար հոկտեմբերի 1-ին “հրատապ մեկ անձ” ընթացակարգով պայմանագիր է կնքել “Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ”-ի հետ։ ՊՆ-ն 1մլն 890 հազար ՀՀ դրամով սգո ծառայություն է պատվիրել, որի մեջ մտնում է՝ սգո սրահ, դիատար մեքենա և դագաղ։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ “Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ”-ն պարտավորվում է կատարել․
“Թվով 9 զոհված զինծառայողների հուղարկավորության կազմակերպում ք. Երևանում և ՀՀ այլ համայնքներում՝ ըստ ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության հայտերի: Յուրաքանչյուր զինծառայողի հուղարկավորության համար անհարժեշտ է ապահովել փայտե հատակով, փայտե բռնակով, լամինատից պատրաստված, ըստ զոհվածի հասակի դագաղ (բաց վիճակի համար նաև ծածկոցով)։”
Պայմանագրում ծառայության մատուցման ժամկետ է նշված 2024 թ-ի 4-րդ եռամսյակ, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի նոյեմբերի 30-ը…
Սա ի՞նչ է…. Սա ինչպե՞ս կմեկնաբանեն ՊՆ-ից…
Մենք զոհեր ունե՞նք, որոնց մասին ոչ ոք չգիտի ու ՊՆ-ն ծածուկ ուզում է թաղումներ կազմակերպե՞լ…
Թե՞ դավաճան Նիկոլի վարչակազմը պատերազմ է բեմանակացնելու, որտեղ ինչպես միշտ իրականը մեր զոհերն են և տարածքային կորուստներն են ու հիմիկվանից արդեն գիտեն զոհերի թիվը ու արդեն թաղումներին են պատրաստվու՞մ…»։