Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու․ Սերժ Սարգսյանը խոսեց
Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու․ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կուսակցության գրասենյակում հանդիպեց այն երիտասարդների հետ, որոնք ցանկություն են հայտնել անդամագրվելու կուսակցությանը։
«Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը։ Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եմ, որ տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի ձեր ակտիվությանը։
Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, ակտիվությունը պետք է լինի ընդհանուր հոսանքի ու ծրագրերի մեջ։
Իսկ ընդհանրապես կուսակցությունից դուրս էլ կան մարդիկ, որոնք ցուցաբերում են ակտիվություն, բայց ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվ։ Ուզում եմ, որ դուք ունենանք հստակ քաղաքացիական կեցվածք»,- երիտասարդներին իր խոսքն ուղղելով ասեց Սերժ Սարգսյանը։