Մենք դատապարտված ենք հաղթանակի ու պետք է տեր կանգնենք մեր հաղթանակներին. Անդրանիկ Թևանյան
«Պոլիէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «88–ի շարժումը վերանայելու, վերագնահատելու, վերասրբագրելու և վերախմբագրելու ժամանակներ են եկել։ Դա կարող է բերել և՛ լավ, և՛ վատ հետևանքների։
Հերոսներն ու հակահերոսները 31 տարվա ընթացքում տեղերով անընդհատ փոխվել են։ Նորագույն պատմությունը դարձել է օրվա կոնյունկտուրայի զոհ և գործիք։
Շարժման ակտիվում ունենք անկախ պետություն և արցախյան պատերազմի հաղթանակ։ Պասիվում՝ պետականաշինության ոչ բավարար վիճակ, կորցրած քաղաքացի (անկախությունից այս կողմ ՀՀ–ն լքել է 1 միլիոնից ավել մարդ) և չկայացած հասարակություն։
Որպեսզի չմսխենք անկախությունն ու հաղթանակը, պետք է հսկայական ջանքեր գործադրենք։
Հայաստանը վատ պետություն լինելու շռայլություն չի կարող իրեն թույլ տալ։ Մեզ մեր հարևանները նման հնարավորություն չեն տա։
Մենք դատապարտված ենք հաղթանակի ու պետք է տեր կանգնենք մեր հաղթանակներին, այլ ոչ թե դրանք դարձնենք առևտրի առարկա ու ձեռքի խաղալիք»։