Մենք այս երկրում ունենք 1 լաչառ․ Ռոբերտ Քոչարյան
Մենք այս երկրում ունենք 1 լաչառ․ Ռոբերտ Քոչարյան
Մոտ մեկ տարի է` մենք ապրում ենք արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում, 2,5 ամիս պատերազմ չկա, բայց կա ռազմական դրություն։ Կորոնավիրուսի դեմ պայքար է, քանի՞ ամիս պահեցին արտակարգ դրությունը, դատախազներն արձագանքեցի՞ն, կես բառ ասացի՞ն։ Այս մասին դատարանում ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ փորձում է հասկանալ ռազմական դրությունն ինչո՞ւ է պահպանվում. «Պետական հիմնական ֆունկցիան իր սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է, ո՞վ է անում այս ֆունկցիան, սահմանադրական կարգն այդտե՞ղ է տապալվել, թե՞ 2008֊ի մարտի 1-ին, կարո՞ղ եք ինձ բացատրել»,-նշեց նա։
«Իշխանափոխության կարգախոսը եղել է «հպարտ քաղաքացի». ավելի նվաստացած քաղաքացի Հայաստանն իր պատմության մեջ չի եղել։ Այս ամենը սկսվեց նաեւ այս քրեական գործից, եթե սա չենք հասկանում, ապա այս նվաստացած վիճակում մնալու ենք»։
Անդրադառնալով նաեւ քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին` իր պաշտպանների եւ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջեւ, Քոչարյանը նշեց. «Տղամարդու կեցվածքի մեջ իմ համար ամենաընդունելին լաչառությունն է, գորգոռալն է։
Բա՞ն եմ ասել, այո, մտածել եմ, ասել եմ, կարող էր ընդմիջման ժամանակ մոտենալ, այս ի՞նչ պահվածք է։ Դա գիտե՞ք որտեղի է գալիս, որ մենք այս երկրում ունենք N 1 լաչառ»։
Նշենք, որ այսօր կայացած նիստում միանգամից 4 միջնորդություն է ներկայացվել դատախազներ Գեւորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկի մասին:
Հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին ժամը 13:00-ին: