Մենչ ապեր, մենք շատ ենք նեղվում, որ դոմիկում ենք ապրում, ամաչում ենք, որ մեր դասարանցիները չեն գալիս մեր տուն
Արմեն Պետրոսյանի ու չորս եղբայրների երկար սպասված հանդիպումն է
Եղբայրները սպասել են շուրջ 3 տարի ու վերջապես եկավ այդ օրը: Այս անգամ Ես Կամ-ն իրականացրեց Գոռի և իր եղբայրների ամենամեծ երազանքը:
– Մենչ ապեր, մենք շատ ենք նեղվում, որ դոմիկում ենք ապրում, ամաչում ենք, որ մեր դասարանցիները չեն գալիս մեր տուն: Շատ ենք ուզում ուրիշների պես անհոգ մանկություն ունենալ:
– Կյանքում ոչ մի բանից չի կարելի նեղվել, Գոռ ջան, բոլորն էլ ունենում են դժվարություններ, կարևորը, որ դուք մեծանաք, խելացի մարդ դառնաք ու ձեր ուժերով ամեն ինչ ստեղծեք: Ես էլ տեսնեմ ու հպարտանամ ձեզնով․․․
– Արմեն, մենք այսօրվանից հետո կհավատանք հրաշքների, դուք մեր համար էկաք հասաք Հայաստան, մեր համար էդ մեծ պատիվա: