Մամուլ

Մեղրի-Կապան նորակառույց ճանապարհի մի հատվածն է. Վահրամ Միրաքյան

Մեղրի-Կապան նորակառույց, ճանապարհի մի հատվածն է. Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրլ է.

«Սա Մեղրի-Կապան նորակառույց, ճանապարհի մի հատվածն է: Ողջ ճանապարհի ընթացքում նման ալիքավոր հատվածները շատ-շատ են:

Ստացվում է, որ մենք՝ քաղաքացիներս, վճարում ենք նոր ճանապարհ պատրաստելու համար, բայց մեկ-երկու տարուց էդ ճանապարհն արդեն անպետք է: Այսինքն տասնյակ ու հարյուրավոր միլիոն դոլարներ անարդյունավետ են օգտագործվում կամ ջուրն են լցվում:

Ինչու՞ է էդպես: Ով եղել է զարգացած երկրներում, կփաստի, որ էնտեղ կոմունիկացիաներն ավելի երկար են ծառայում, ավելի հին են: Ասենք Գերմանիայում կհանդիպեք ճանապարհների, որոնք կառուցվել են 1933 թվականին կամ ԱՄՆ ում՝ մեծ դեպրեաիայի ժամանակ կառուցած ճանապարհների, որոնք մինչ օրս ծառայում են:

Առաջին հայացքից որակով ճանապարհները թանկ են, բայց, եթե հաշվում ենք, թե քանի տարի են դրանք ծառայում՝ հասկանում ենք, որ իրականում էդպես ավելի էժան է ստացվում: Ինչու՞ են մեզ մոտ ճանապարհներն այդքան շուտ փչանում:

Չեն պահպանվում բեռնատար մեքենաների նորմով սահմանված բեռների ծանրության չափանիշերը: Օրենքով կա սահմանված, թե բեռնատարի քանի սռնիի (օսի) վրա ինչքան բեռ կարելի է բարձել:

tatev chanaparh

Ասենք Վրաստանում, եթե թույլատրելի սահմանից ֆուռը 1 տոննա ավել բարձված եղավ, ապա տուգանքը մի քանի հազար դոլար է: Ու Վրաստանում խիստ հետևում են դրան, քանի որ իրենք մտածում են իրենց ճանապարհների մասին: Հայաստանում էլ կան էդպիսի չափանիշներ, բայց դրանք չեն պահպանվում: Ինչու՞:

Ծանրության հիմնական խախտողները 2 սռնիով հին Զիլերն ու Կամազներն են, որոնք միշտ թույլատրելի ծանրությունից 20-40 տոկոսով ավել են բարձվում: Էդ հարցը չի վերահսկվում, որովհետև մի կողմից կհարվածի գյուղացիների (հին զիլերի ու կամազների սեփականատերերի) շահերին, մյուս կողմից կթանկացնի բեռնափոխադրումը:

Ծանրության չափանիշերի չպահպանման մյուս պատճառը ենթակառուցվածնքերի (կշեռքներ կամ այլ չափման տարբերակներ) բացակայությունը կամ սակավությունն է:

Ստացվում է պետության կողմից օրենքի վերահսկողությունը չապահովելը հարյուրավոր միլիոն դոլարներ է արժենում մեր բյուջեի, պետության վրա: Եթե չենք ուզում բեռնափոխադրողներին նեղացնել, նշանակում է այլ լուծում է պետք գտնել, օրինակ՝ խստացնել, փոխել ճանապարհների կառուցման չափորոշիչները, սկսել շատ ավելի որակով կառուցել:

Էդպես գոնե կստանանք ավելի թանկ, բայց իրականում ավելի էժան ճանապարհներ»:

Կիսվել