«Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով». Արմեն Սարգսյանի ջերմ լուսանկարները
«Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով։ Հանրապետության նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է Մեղրի, բայց իհարկե վերջինը չէ, շուտով նորից կգամ»:
Այս մասին լրագրողնեին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով երեկ երեկոյան աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր:
Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի և Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նա շրջայց է կատարել, ծանոթացել առկա պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, հետաքրքրվել կենտրոնի հագեցվածությամբ և խնդիրներով։
Արմեն Սարգսյանն այցելել է նաև Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։