Մեղրին «դատարկելու» մասին լուրերը կեղծ են. Տարոն Չախոյան
Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքի էջում:
«Իշխանությանը վարկաբեկելու նպատակով որոշ շրջանակների կողմից չարամտորեն կեղծ լուրեր են տարածվում, թե Մեղրիում պետական կառույցները փակվում են, իբրև իշխանությունը պատրաստվում է Մեղրին հանձնել։
Շրջանառվող կեղծ լուրերի ֆոնին նշեմ՝
Մեղրիում կառուցվում է նոր մաքսակետ 21 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներով ։
Մեղրիում կառուցվելու է ոստիկանության ստորաբաժանման տիպային շենք, որը օրինակելի է լինելու մյուս ստորաբաժանումների համար։
Մեղրիում պետական միջոցներով այս տարի կսկսվի նոր դիահերձարանի կառուցման շինարարությունը։
ՀԳ․ Իշխանությունը միայն մեկ բան կարող է հանձնել, Մեղրին «դատարկելու» մասին կեղծ լուրերը տարածողներին հանրության դատին կարող է հանձնել»: