Մամուլ

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։

Այդ մասին նա հայտարարել է նաև այսօր Մեղրիի ավագանու արտահերթ նիստում։

«2021թ–ի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները»,– ասել է նա։

Զաքարյանը նաև նշել է, որ թեև «Հայաստան» դաշինքի, որի կազմում ինքը մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին, պաշտոնապես դեռ չի հայտարարել մանդատները վերցնելու մասին, բայց ամենայն հավանականությամբ կվերցնի մանդատները, ու ինքը կգնա խորհրդարան։

«Ես այդ դաշինքի 17 համարն եմ, առայժմ 21։ Բայց ամենայն հավանականությամբ ինչ–որ փոփոխությոսւններ կլինեն և որպես 17-րդ համարը հերթականությամբ, եթե դաշինքը որոշի գնալ ԱԺ, ես մանդատը կվերցնեմ»,– ասաց նա։

Քաղաքապետը նաև հայտարարեց, որ ինքն այս պահին արձակուրդում է։ Ժամանակավոր պաշտոնակատարն իր տեղակալ Արմեն Սամվելյանն է, որը նույնպես, Զաքարյանի խոսքով, պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։

Կիսվել