ՄամուլՔաղաքականություն

Մեղավորը Փաշինյանը կլինի, եթե կորցնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Շարմազանով

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության պատասխանատու քարտուղար Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի վարած արտաքին քաղաքականությանը։

«Այս 6 ամիսների ընթացքում՝ բարձր գոռալով, նահանջ ենք արձանագրել հայ-ռուսական հարաբերություններում: Կան մի շարք խնդրահարույց հարցեր՝ Բոլթոնի և ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունները, ՀԱՊԿ ԽՎ-ի նիստի տեղափոխում Երևանից Մոսկվա, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի քրեական գործ: Այս համատեքստում կարծում եմ, որ եթե Հայաստանը կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ապա միակ մեղավորը Փաշինյանն է լինելու»,- հայտարարել է Շարմազանովը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաև հավելել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի շահերից, ուստի պետք է ամրապնդել դիրքերը ՀԱՊԿ-ում, մինչդեռ Փաշինյանի կառավարությունն անում է հակառակը։

Աղբյուր՝ 24news.am

Կիսվել