«Մեկ օր դադար վերցնելուց ու ամբողջ ուժերը լարելուց հետո հաջողվեց ընդամենը 4000 մարդ հավաքել հրապարակում»
«Մեկ օր դադար վերցնելուց ու ամբողջ ուժերը լարելուց հետո հաջողվեց ընդամենը 4000 մարդ հավաքել հրապարակում»
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ ցուցարարների հանրահավաքի մեկնարկից միայն 40 րոպե անց է հանրահավաքի մասնակիցների թիվը հասել առավելագույնին։
ըստ Չախոյանի՝ 18։40-ի դրությամբ մոտ 4000 մարդ կար հրապարակում։
«Հանրահավաքի մեկնարկին հրապարակում կար ընդամենը 2500 մարդ։ Փաստորեն, մեկ օր դադար վերցնելուց ու ամբողջ ուժերը լարելուց հետո ցուցարարներին հաջողվեց ընդամենը 4000 մարդ հավաքել հրապարակում։
Եվ սա շարժման առաջնորդները համարում են «համահայաստանյան մեծ հանրահավաք»։
Եթե սա «համահայաստանյան մեծ հանրահավաք» է, ինչպես իրենք են անվանում, ապա 2018-ի հեղափոխության օրերին եղել են միջտիեզերական հանրահավաքներ»,-գրել է Չախոյանը։