Մեկ օրում երկու մարդ է պայթել ականի վրա
Մեկ օրում երկու մարդ է պայթել ականի վրա
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեկ օրում երկու մարդ է պայթել ականի վրա։ Հաղորդվում է, որ Թաղավարդում ականի վրա պայթել է Թուրքիայի քաղաքացի, որը շինարարական աշխատանքներ էր իրականացնում գյուղում։
Պաշտոնական աղբյուրների համաձայն`1987 թվականին ծնված Յալփիլի Յըլդըրայը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։ Մյուս միջադեպը տեղի է ունեցել Ջեբրայիլի շրջանում։
Ըստ հաղորդումների՝ երիտասարդ տղամարդը ականի վրա պայթել է բեռնատար մեքենան վարելիս՝ ստանալով ծանր վնասվածքներ։