Մամուլ

Մեկ տարվա ընթացքում Երևանի բնակչության թվաքանակը 1000-ով ավելացել է

Մեկ տարվա ընթացքում Երևանի բնակչության թվաքանակը 1000-ով ավելացել է

Վերջին տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 963 հազար 300 էր:

Այսինքն` 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 2300-ով է պակասել:

ArmLur.am-ը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում Երեւանի բնակչության թվաքանակը 1000-ով ավելացել է:

Արձանագրենք, որ տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում:

Եւ այս ցուցանիշներին ծանոթանալուց հետո, հերթական անգամ համոզվում ենք, որ եւ նախկին, եւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացված մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել