«Մեկ շաբաթ չէր դադարում իմ լացը, նրանից հետո իմ կյանքում չեմ հանդիպել որևէ մեկին». Աստղիկ Սաֆարյան
Այս մասին երգչուհի Աստղիկ Սաֆարյանը խոսել է «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում:
«Իմ կյանքում ես մեկ հասուն սեր եմ ապրել, մնացածը հիացմունք է եղել, որը ավել ոչնչի չի վերածվել: Այն միակին, ում սիրել եմ ինքը հիմա չկա: Ավելին ասեմ, այսօր իր ծննդյան օրն է։ Շատ ցավոտ էր, և անսպասելի, որովհետև մենք արդեն վաղուց ընկերներ էինք, դա իմ որոշումն էր ու նա հարգել էր իմ որոշումը:
Ես հասկացա, որ նա իմ տղամարդ տեսակն էր, միգուցե դրա համար էր «սիրտս կպել»: Մենք վաղուց իրար հետ ընկերական էինք և տարածության վրա էլ պահում էինք մեր ընկերությունը, ինձ համար ցավոտն այն էր, որ ես ուշ եմ իմացել այդ մասին, ու այդ մի քանի ամիսները, որ դեռ չգիտեի, ես ուրախ նկարներ էի տեղադրում, կարմիր շրթներկով, պայծառ նկարներ էի տեղադրում, իմ կյանքով ապրում էի:
Հետո, երբ որ իմացա այդ մասին ընդհանուր ծանոթներից մեկի կողմից, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի, պատ էր կողքս, միանգամից նստեցի հատակին: Մոտավոր մեկ շաբաթ չէր դադարում լացը»: