Մամուլ

Մեկ ժամից ավելի մնացել եմ լիֆտի մեջ. Դավթաշենի բնակիչը՝ վերելակի վթարի մասին (Տեսանյութ)

Վերելակը 3-րդ հարկից սովորականից ավելի արագ իջավ եւ ընկավ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց այսօր՝ հուլիսի 11-ին, Դավթաշեն 3-րդ թաղամասում՝ վերելակում մնացած Գեորգի Դանիելյանը։

Նրա խոսքով՝  մինչեւ փրկարարների ժամանելը օգնության են հասել նաեւ հարեւանները։

«Վեցերորդ հարկից իջնում էի, մոտ 3-րդ հարկից լիֆտն ավելի արագ գնաց եւ ընկավ։ Մոտ 20 սանտիմետր իջել է։ Թե ոնց է ընկել, մասնագետները կիմանան։ Հարեւանները եկան օգնեցին, դռները մի քիչ բացեցին, զանգեցին, եկան բացեցին, դուրս եկա։ Մոտ մեկ ժամից ավելի մնացել եմ լիֆտի մեջ», – պատմեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ վնասվածքներ չունի, սակայն վախեցել է։

«Այդ դրխկոցից մի քիչ վախ է ընկնում սիրտդ, որ ասեմ չեմ վախեցել, սուտ կլինի։ Ուզեցին ջարդել դռները, ասացի՝ ես վատ չեմ զգում, նորմալ է, վնաս չեմ ստացել։ Եկան, ինձ հանեցին, լիֆտը սարքեցին, հիմա նորմալ աշխատում է»,- ասաց տղամարդը։

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել