Աշխարհ

Մեկ ամիս առաջ կորոնավիրուսից «մահացած» Էկվադորի բնակչուհին գիտակցության է եկել

Մեկ ամիս առաջ կորոնավիրուսից «մահացած» Էկվադորի բնակչուհին գիտակցության է եկել

News.am-ի փոխանցմամբ 4 տարեկան մի կին, ում հարազատները գրեթե մեկ ամիս մահացած էին համարում նրան, գիտակցության է եկել Էկվադորի Գուայակիլ քաղաքի հիվանդանոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Ալբա Մարուրի Գրանդան, ով մահացած էր համարվում մարտի 27-ին Գուայակիլի հիվանդանոցում, հինգշաբթի գիտակցության է եկել եւ խնդրել է քրոջը տանել իրեն տուն:

Նախքան Գրանդային մահացած ճանաչելը` նրա ջերմությունը բարձրացել էր մինչու 42 աստիճան եւ շնչառության հետ կապված խնդիրներ էին առաջացել: Կինն անգիտակից վիճակում էր, երբ բժիշկները խառնել էին նրա անունը եւ սխալմամբ ընտանիքին հայտնել էին նրա մահվան մասին: Ութ օր անց հարազատները դիակիզել էին, իբր, նրա աճյունը:

Ընտանիքը գրեթե մեկ ամիս անցկացրել է մեկ այլ մարդու աճյունի հետ` սպասելով, թե երբ են Էկվադորում չեղարկելու կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությունը եւ թույլատրելու թաղման արարողություն անցկացնել: Այժմ հարազատները հիվանդանոցից պահանջում են փոխհատուցել երկու հազար դոլարը, որ ծախսվել է թաղման ծառայությունների եւ դիակիզման համար:

Ավելի վաղ Գուայակիլ քաղաքը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ոչ միայն կորոնավիրուսից, այլ նաեւ այլ հիվանդություններից մահացածների մարմինների դուրս բերման հետ կապված դժվարությունների պատճառով:

Ըստ վերջին տվյալների` երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 22179 դեպք է գրանցվել է, մահացել է 576 մարդ:

Կիսվել