Մամուլ

Մեկնել է 2024-ի Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը, ինչպես ձեռք բերել տոմսեր

Հունիսի 24-ին ընթացիկ տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս։

ՀԿԵ հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարում գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և Սվ։

Երևանից դեպի Սև ծովի հանգստավայրեր տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Գնացքի մեկնումը 14:00-ին, ճանապարհորդության ժամանակը՝ 17.5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գլխավոր կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ-ի կայքում։

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և մասնագետների միջազգային թիմը ամեն ինչ արեցին, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն մայիսյան հեղեղումների հետևանքով Հայաստանի հյուսիսում գտնվող երկաթուղու ավերված հատվածները:

Սա հնարավորություն տվեց չհիասթափեցնել գնացքով հանգստի մեկնել սիրողների սպասելիքները և հունիսի 24-ից սկսել միջազգային գնացքների շարժման ամառային գրաֆիկը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել