Մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
«Ազատագրական Շարժումը» հաղորդում է, որ 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։
«Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:
Չկա որեւէ քաղաքական, կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ազգային պետական շահից, իսկ ազգային շահերից բխում է օր առաջ ազատագրվելը այս թուրքահպատակ իշխանություններից»,- ասված է շարժման հայտարարության մեջ։