ԱշխարհՄամուլ

Մեկնարկել է Հուրգադա-Երևան չարթերային թռիչքը. 132 քաղաքացի մոտ 3.5 ժամից կլինի Հայաստանում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:

Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»:

Կիսվել