Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելիորեն կյանքից հեռացել է 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը
Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը:
Դպրոցի ողջ համայնքը խորապես վշտացած է այս անդառնալի կորստով։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Կիսում ենք նրանց անամոք ցավը և աղոթում, որ Աստված ուժ ու համբերություն պարգևի նրանց։
Մեր հիշողություններում Ազատը միշտ կմնա որպես լուսավոր, կենսախինդ և բարի պատանի: Նրա բացակայությունը մեծ կորուստ է բոլորիս համար:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 17:00-ին, Արմավիրի Գորկու փողոցի սգո սրահում («Լեման» սրահի հարևանությամբ):




