Մեծ խորհուրդ պարոն Դավոյանին․ հանել այդ երկու պարբերությունները և ներողություն խնդրել հայ ժողովրդից
Մեծ խորհուրդ պարոն Դավոյանին․ հանել այդ երկու պարբերությունները և ներողություն խնդրել հայ ժողովրդից
Ավելի վաղ Bavnews.am-ը հայտնել էր, որ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը իր ֆեյսբուքյան էջում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձ է տեղադրել:
Ճարտարագետները, այդ փաստից ելնելով, իրենց պատասխան նամակն են հղել բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին։
Նամակում ասվում է հետևյալը․
Պատասխան՝Ռազմիկ Դավոյանի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին
Բոլոր ժամանակներում բանաստեղծները կանգնած են եղել իրենց ժողովրդի կողքին (Չարենց, Շիրազ, Սևակ, Սիլվա Կապուտիկյան), որովհետև ժողովուրդները չեն սխալվում՝ սխալվում է անհատը (սա որպես դաս):
1. Մենք էլ ենք միանում ձեր բոլոր լավագույն մաղթանքներին, ուղղված ՀՀ երկրորդ նախագահին և իր ընտանիքին:
2. Բայց ձեր նամակի մեխը բոլորովին այլ է:
3. Ստորև ներկայացնում եմ Ձեր կողմից գրված նամակի երկու պարբերություն.
I պարբերություն. «Մեր ժողովրդին անշնորհակալ կամ ապերախտ չեմ կարող ասել, որովհետև տևական կարիքների մեջ է և ականջը սրած սպասում է, որ այդ կարիքները փարատողը գա, բայց միշտ էլ խաբված է մնում՝ սուտ ու կեղծ խոստումների հեղեղի մեջ, ինչպես պատահեց այս անգամ ևս՝ ճիշտ անկախության առաջին իշխանության նմանությամբ»:
II պարբերություն. «Գիտեք նաև, որ երկար հակված չի կարող մնալ սեփական սխալը գիտակցող ժողովրդի գլուխը, և վստահեցնում եմ Ձեզ, որ այսօր իսկ հայացքը շրջել է Ձեր և Ձեզ նման սակավաթիվ մարդկանց կողմը, ովքեր կարող են և պիտի ավերողների ավերածը վերաշինեն, խաբկանքի գայթակղության ամոթը սրբեն երեսից»:
1-ին պարբերության մեջ դուք գրում եք. «Մեր ժողովրդին անշնորհակալ կամ ապերախտ չեմ կարող ասել…», մեզ համար սարսափելի է լսել այս խոսքերը հայ բանաստեղծի գրվածքից, որովհետև մեր կարծիքով հայ ժողովուրդը տիեզերական երևույթ է (սա շովինիզմ չէ), սա իր ժողովրդին սիրահարված մարդկանց խոսքեր են, ավելին, ոչ միայն բանաստեղծը, այլ սովորական հասարակ քաղաքացին չի կարող իր ժողովրդի մասին ապերախտ բառը օգտագործել, որովհետև եթե ժողովուրդը ապերախտ է, նշանակում է դա այդ ժողովրդի վերջն է:
Կարդալով 1-ին և 2-րդ պարբերությունները, որի մեջ մենք էլ ենք մտնում, մենք խորապես վիրավորված ենք հայ ժողովրդին ասել ապերախտ, որովհետև ըստ Ռազմիկ Դավոյանի , եթե ժողվուրդը «հայացքը չշրջի Ձեր և Ձեր նման սակավաթիվ մարդկանց կողմը, ուրեմն ապերախտ ժողովուրդ է»:
Բայց Ռազմիկ Դավոյանը ապերախտ չի, որովհետև 14 տարվա ընթացքում հայտնի իշխանություններից ստացել է 8 կառավարական պարգևներ:
Մեծ խորհուրդ պարոն Դավոյանին.
- նորից գրել նամակ-շնորհավորանք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
- հանել այդ երկու պարբերությունները և ներողություն խնդրել հայ ժողովրդից: