Մեծ թվով քաղաքացիներ այս պահին Հանրապետության հրապարակում նշում են վարչապետի ծնունդը
Այսօր ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Վարչապետ Փաշինյանը դարձավ 43 տարեկան: Երեւանի Հանրապետության Հրապարակում այս պահին մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են՝ նշելու իրենց ընտրյալ վարչապետի ծնունդը: Քաղաքացիների տրամադրությունը բավական բարձր է, նրանք պարում են Հանրապետության հրապարակում:
Աղբյուրը՝ armtimes.com