Մեզ սպասում են ցավոտ լուծումներ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փաստաթղթեր պետք է ստորագրվեն․ Լևոն Տեր-Պետրոսյան
Մեզ սպասում են ցավոտ լուծումներ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փաստաթղթեր պետք է ստորագրվեն․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների հետ հանդիպման մասին։
Ես նախապես տեքստ էի կազմել, որպեսզի Կաթողիկոսի հետ հանդիպման արդյունքում դա հրապարակվեր։ Ես գրավոր ներկայացրել էի հրապարակվելիք հաղորդագրության իմ առաջարկը։ Թե ինչու չհրապարակվեց իմ տեքստը, կասեմ։ Չհրապարկվեց, որովհետև անցավ մյուս տեքստը։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նշել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ես գրել էի, որ հաշվի առնելով ներկայիս զգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները ու դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները, խորհդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը ու ընդդիմության և իշխանության միջև երկխոսության սկզբնավորումը։ Ահա սա էր իմ տեքստը»,- ասել է նա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ով է դեմ եղել իր տեքստին, Տեր-Պետրոսյանը արձագանքել է․ «Դա ներքին հանդիպում է եղել։ Եթե ես հիմա մանրամասն խոսեմ, մենք մեր գործը կփչացնենք»։
Տեսանյութը ստորև