Աշխարհ

«Մեզ ոչ-մեկ չի կանգնեցնի. մենք Թուրքիան ենք». Էրդողանը հայտնել է, իր նախագծի մասին

«Մեզ ոչ-մեկ չի կանգնեցնի. մենք Թուրքիան ենք». Էրդողանը հայտնել է, իր նախագծի մասին

Բոսֆորի նեղուցը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարվա հունիսի վերջում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ստամբուլի Չամլիջ թաղամասում հեռուստաաշտարակի բացման ժամանակ, գրում է Anadolu-ն։

«Անշուշտ կգտնվեն նրանք, ովքեր մտահոգություն կհայտնեն այդ մեգանախագծի վերաբերյալ։ Սակայն մեզ դա չի կանագնեցնի»,-նշել է Էրդողանը։ Նախագահի խոսքով՝ նախագծի իրացումը կբարձրացնի Թուրքիայի մեգապոլիսի աշխարհառազմավարական նշանակությունը։

bosfor

«Թուրքիայի նոր արհեստական զարկերակի աջ եւ ձախ ափերին կկառուցվի երկու քաղաք։ Այդ քաղաքները կզարդարեն Ստամբուլի դիմագիծը»,-համարում է Թուրքիայի նախագահը։

Կիսվել