ԺամանցՇոու-բիզնես

Մեզ էկրաններին մոտակա 1 տարին հաստատ չեք տեսնի, հետո՝ չգիտեմ ինչպես կստացվի. Գրիգոր Դանիելյան

«Դժվար չէր «Սյուրպրիզ»-ից բաժանվելը, որոշումը մերն էր՝ այն դադարեցնել, հասկանալով, որ պատմությունը պետք է տրամաբանական ավարտին հասցնել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով «Սյուրպրիզ» նախագծից բաժանվելու մասին, ասաց դերասան, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մեծ անհամաձայնություններ եղան և՛ հեռուստադիտողների կողմից, և՛ հեռուստատեսության տնօրինության:

«Ասում էին՝ «շարունակեք»: Իրականում, կարող էինք շարունակել, բայց տրամաբանությունը տանում էր նրան, որ չզզվացնենք և պատմությունն ավարտենք, որովհետև շարունակությունն անիմաստ էր: Որոշեցինք սիրուն ավարտել: Մեզ համար կարևոր էր, որ հեռուստադիտողը մեզանից բաժանվի կարոտով, ոչ թե՝ զզվելով»:

Գրիգոր Դանիելյանը նշեց, որ ժամանակավոր դադարեցնում են իրենց հեռուստատեսային գործունեությունը:

syurpriz

«Մեզ էկրաններին մոտակա 1 տարին հաստատ չեք տեսնի, հետո՝ չգիտեմ ինչպես կստացվի: Մենք հիմա մեր ուժերը կենտրոնացրել ենք կինոարտադրության վրա, մեզ կարող են տեսնել մեծ էկրաններին: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր ջանքերը, որ ներդնելու ենք, պետք է լավ պտուղներ տան և հանդիսատեսը գոհ լինի: Այն, ինչ ձեռք ենք բերել տարիների ընթացքում, ուզում ենք ներդնել և մեր պոտենցիալին համապատասխան որակ ստանանք»,- նշեց դերասանը:

Իսկ, թե երբ կնկարահանվի հաջորդ սիթքոմը, դերասանն արձագանքեց. «Իրականում սիթքոմների պահանջարկը մեծ է, բայց այս պահին դրա մասին խոսելը վաղ է»:

Կիսվել