Մեզ երեսով են տալիս Օսիպյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մեզ երեսով են տալիս Օսիպյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց, որ Արցախյան հարցի վերաբերյալ իր կողմից պարբերաբար ներկայացված հաշվետվություններից և պարզաբանումներից հետո ընդդիմությունը որևէ բովանդակային հակադարձում չի արել:
Անդրադառնալով իրենց որդեգրած քաղաքականությանը՝ Փաշինյանն ասաց. «Մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից, սա ճշմարտություն է, բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից:
Հեղափոխությունից առաջ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և դրանք չեն եղել: Այո՛, մենք խոսել ենք արդարության և արդարադատության մասին, և էլի եմ ասում՝ վենդետաներ չեն եղել այն պայմաններում, երբ որ մենք ունեինք անսահմանափակ իշխանություն ժողովրդի կողմից տրված:
Մենք խոստացել էինք որ կադրային ջարդ չի լինելու, և բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելուն մասնակցելու իրենց հնարավորությունը: Հիմա մեզ երեսով են տալիս Օսիպյանին, ինչի՞ մենակ Օսիպյանին. էլի՛ մարդկանց կարող են երեսով տալ:
Բայց ես հենց այս ֆոնին ուզում են ընդգծել այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: 88 հոգանոց խմբակցությունն, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը:
Տեսանյութը ստորև