Մամուլ

«Մեզ ասում են՝ կամ զորքը հանում եք վերջնականապես, կամ հարձակում ենք սկսում». Դավիթ Գրիգորյան

«Մեզ ասում են՝ կամ զորքը հանում եք վերջնականապես, կամ հարձակում ենք սկսում». Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ շուտափույթ դուրսբերում Արցախից։

Սա է Բաքվի այսրօպեական նպատակը։ Ո՜չ, ոչ թե սեպտեմբերի 1-ով, այլ հենց հիմա։

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն է զրուցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդի հետ ու հայտարարել, որ ՀՀ-ն չի կատարում Ն9-ով ստանձնած պարտավորություններն ու զորքը շարունակում է պահել Արցախում։

Այս հստակ ուղերձի հետևանքները փնտրեք այսօրվա սադրանքներում։ Մեզ ասում են. կամ հիմա դուրս եք գալիս վերջնականապես, կամ հարձակում ենք սկսում։

Շաբաթ և կիրակի օրերին ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հենց այսօրվա սադրանքի հողն էր հարթում։ Ապատեղեկատվություն` ապատեղեկատվության հետևից, մեղադրանքներ հայկական կողմի ուղղությամբ։

dirqer zorqer

Արդյո՞ք կտրվենք այս շանտաժին ու զորքը դուրս կբերենք հենց վաղը։ Պրիմիտիվ բան եմ ասում, բայց վաղն էլ պարզ կդառնա։

Ինչպե՞ս և ո՞վ է կազմակերպելու բնակչության առումով հատնող Արցախի հարյուրավոր կիլոմետրերով նոր բնագծի անառիկությունը… չեմ պատկերացնում։

Փաստ է, որ քաղաքական օնանիզմով զբաղվելու փոխարեն բոլոր ուժերը կարիք ունեն ուղեղները լարել հենց այս ուղղությամբ։ Մնացած բոլոր դեպքերում` շարքային մորթապաշտների կույտ են։

Հ.Գ. “Մենք ենք մեր սարերի” Տատ ու Պապի քարից հայացքներում ավելի շատ կյանք ու իմաստություն կա, քան էս արհավիրքն իբր համակարգող, զրահապատ մեքենաներով շրջող ու իրենց ամենախելոքի տեղ դրած բազմաթիվ վայ պաշտոնյաների հայացքներում»։

Կիսվել