ՄամուլՏեսանյութ

Մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե եղանակն ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքից երևացող տեսարանից տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում եղանակը, ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ: Բայց այդ աղմուկի նպատակներից մեկն էլ հենց բոլորիս անհաղորդ պահելն է այս գեղեցիկ պատկերներից»:

Մինչ Արայիկ Հարությունյանը կառավարական շենքի իր տաք աշխատասենյակից հիանում է բնության գեղեցկությամբ, այս պահին բազմաթիվ քաղաքացիներ մնացել են կանգառներում, հանրային տրանսպորտը չի աշխատում, քաղաքը կաթվածահար է, որոշ քաղաքացիներ էլ ճարահատյալ ոտքով են փորձում հասնել տուն: