Մամուլ

Մաքրուհիները դասախոսի տանից տարել են 50 դրամանոցներով լի ապակյա տարա․ ըստ նրա՝ պատճառել են 1 մլն դրամի վնաս

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ Ս․ Մ․-ն և հայտնել, որ փետրվարի 27-ից նշված հասցեում մաքրության աշխատանքներ կատարող Երևանի բնակիչ 50-ամյա Մարինե Բ․-ի և վերջինիս ընկերուհու հեռանալուց հետո նկատել է, որ տանից բացակայում է 3 կգ-անոց ապակյա տարան, որը ամբողջությամբ լցված է եղել 50 դրամանոց մետաղադրամներով, և իրեն պատճառվել է 1 մլն դրամի վնաս և հայտնել է, որ տան դուռը վնասված չի եղել և այլ անձի կողմից իր բնակարան մուտք չի եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն ահազանգողը աշխատում է Հայաստանում հայտնի համալսարաններից մեկում՝ որպես դասախոս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում