Մամուլ

Մաքսատան աշխատակիցը հետևեց Փաշինյանի հորդորին. նա աշխատանքից ազատման դիմում է գրել

Նորագավիթի մաքսատան աշխատակիցը՝ Հայկ Մարտիրոսյանը, ում վարչապետը հորդորեց դիմում գրել և գնալ տուն, քանի որ իր աշխատասենյակում դրոշը հայտնվել էր գետնին, կեղտոտ վիճակում՝ աշխատանքից ազատման դիմում է գրել ։

Վարչապետը հորդորել էր սենյակի բոլոր աշխատակիցներին ազատվել աշխատանքից, ովքեր ևս հետևեցին իրենց կոլեգայի քայլին և ազատման դիմում ներկայացրեցին։

«Երբ վարչապետն այցելեց, անկյունում դրված էր դրոշը՝ ձողի վրա ամրացված, որը կեղտոտ վիճակում էր։ Դրոշը մի ժամանակ շենքի վերևում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։

Մեկ ամիս է երևի, որ մաքսայինին հատկացրել են այս շենքը, նախկինում ոստիկանության բաժանմունքն էր այստեղ նստում։ Դրոշը մաքսայինինը չի եղել, ոստիկանության գույքն է եղել»,- ասել է աշխատանքից ազատված տեսուչ Հայկ Մարտիրոսյանը։

Կիսվել