Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար. Թեհմինա Վարդանյան
Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար. Թեհմինա Վարդանյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Չէ, իսկապես, ուզում եմ հասկանալ` փողոցում դիմակ կրելու պարտադիր լինելն ինչի՞ն է միտված և ինչի՞ց է կանխարգելում: Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար:
Ասում եք` սենյակներն օդափոխել ժամը մեկ: Այդ նույն օդը չէ՞: Տրամաբանությունը որտե՞ղ է: Սպորտսմենները` հեծանվորդները, վազորդները կարող են չկրել, քայլողները պետք է կրեն: Իսկ դանդաղ վազողները՞ կամ արագ քայլողները՞:
Երևի վազելիս վիրուսի մանրեների մոտով արագ ես անցնում, չես հասցնում վերցնել, իսկ ահա քայլելու ժամանակ դանդաղ ես գնում, մանրեներն էլ հետևիցդ են գալիս:
Հ. Գ. Ի դեպ, մաքուր օդ չշնչելու արդյունքում մարդու մոտ կարող են առաջանալ էլ ավելի լուրջ առողջական խնդիրներ` սկսած թթվածնային քաղցից»: