Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի սկզբնամասում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է ընթացող «Mercedes GLE»-ի վրա
Shamshyan.com-ը հայտնել է, որ արեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է ճանապարհով ընթացող՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Էդուարդ Զ․-ի վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են ծառը, ապա հեռացրել ավտոմեքենայի վրայից և ճանապարհի երթևեկելի գոտուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



