«Մարտի 1-ի» գործին առնչություն ունեմ այնքան, որքան մյուս ոստիկանները, ՊՊԾ գնդի գործով ինձ պատանդ համարում եմ․ Վ. Օսիպյան
«Մարտի 1-ի» գործին առնչություն ունեմ այնքան, որքան մյուս ոստիկանները, ՊՊԾ գնդի գործով ինձ պատանդ համարում եմ․ Վ. Օսիպյան
«Մարտի 1»-ի գործին իմ առնչությունն այնքան է, որքան մյուս ոստիկաններինը, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի գործով դատաքննությանը հրավիրվելու դեպքում կներկայանամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: «2008-ի մարտի 1-ին ես պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության մյուս ծառայողներինը»,- ասաց Վալերի Օսիպյանը,- «ես, բոլորիդ հայտնի է, որ անմիջական առնչություն ունեմ այդ գործին, 7-8 օր մնացել եմ ՊՊԾ գնդում:
Դատաքննության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնի, քանի որ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը. ինչ վերաբերում է ինձ հրավիրելուն, ապա ես դեռ չեմ հրավիրվել դատարան, և երբ հրավիրվեմ, ապա կաշկանդված չեմ և կներկայանամ դատարան»:
Հարցին, թե ոստիկանապետն իրեն պատանդ համարո՞ւմ է, Օսիպյանն ասաց. «Այո»: